00:00:00

Խաղաղությունը հաստատված է, բայց ամենօրյա խնամք է պահանջում․ Փաշինյան

15:56, 27 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում տեղի են ունեցել շրջադարձային իրադարձություններ։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի իր ելույթում։

 

Փաշինյանի խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացվեց՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ․

 

«ՀՀ-ն և Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել միմյանց միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը, որն օգոստոսին ԱՄՆ-ում նախաստորագրվեց»,- հայտարարել է Փաշինյանը։

 

Փաշինյանը իր ելույթում նշել է, թե «խաղաղության գործում» վճռական է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը․ «Նրա նվիրվածությունը, հետևողականությունն ու սկզբունքայնությունը հնարավոր դարձրին թվում է՝ անհնարինը։

 

Խաղաղությունն, այսպիսով, հաստատված է, սակայն այն ամենօրյա խնամք է պահանջում»,- ասել է Փաշինյանը։

 

«Չափազանց կարևոր է գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որւ մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է»,- հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր