00:00:00

Միրզոյանը Ուգանդայի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունը

13:13, 27 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ նախարար Ջեջե Օդոնգոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Երկուստեք կարևորել են իրավապայմանագրային դաշտի ստեղծման, գործարար կապերի խթանման, նորարարական կրթության ոլորտում համագործակցությն զարգացման ուղղությամբ ջանքերը։

Կրթության ոլորտում համագործակցության համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտական դպրոցում վերապատրաստման, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթաթոշակների ապահովման հարցում ՀՀ պատրաստակամությունը։

Հայաստանի և Ուգանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Ջեջե Օդոնգոն ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր