00:00:00

Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը որեւէ այլ երկրի դեմ չէ. Իրանի դեսպան

16:04, 26 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Անցյալ տարի ՀՀ պաշտպանության նախարարն այցելեք Իրան, իսկ այս տարի Իրանի պաշտպանության նախարարը 17 տարվա ընդմիջումից հետո այցելեց Հայաստան, ինչը նշանակում է, որ պաշտպանության ոլորտում հայ–իրանական համագործակցությունը զարգացել է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26–ին, իր հրաժեշտի ասուլիսում նշեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանին։

«Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը որեւէ այլ երկրի դեմ չէ։ Դա Հայաստանի հնարավորություններն ամրապնդելու համար է, որպեսզի կարողանա պաշտպանել իրեն։ Դա միայն տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու համար է։ Սա հստակ ու պարզ տեսլական է»,–ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր