00:00:00

Պետք է կառուցողական դաշտում աշխատել ընդդիմադիր և ազգային-պետական ուժերի հետ․ Շարմազանով

15:56, 26 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը իմպիչմետի օրակարգով այսօրվա ԱԺ լսումներին է անդրադարձել․

«ԱԺ լսումների արդյունավետ էին։

Ակնհայտ դարձավ և արձանագրվեց.

1. Ընդդիմադիր քաղաքական ու հասարակական լայն ներգրավվածության ապահովում «Հանրապետական»-ի օրակարգի շուրջ։

2. Քաղաքական ուժերի ու հանրային գործիչների կողմից իմպիչմենթի գործընթացի աջակցում։

3. «Հայաստան» դաշինքի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին միացում ։

Կարծում եմ՝ անհրաժեշտ է ընդդիմադիր խմբակցությունների միջև քաղաքական կառուցողական կոնսուլտացիաների իրականացում։

Այս ամենի ֆոնին զարմանալի չէին որոշ «ընդդիմադիր» քարոզիչների «ջուրը պղտորելու» էժան փորձերը։

Բայց դրանց չպետք է ուշադրության արժանացնել։

Պետք է կառուցողական դաշտում աշխատել ընդդիմադիր և ազգային-պետական ուժերի հետ։

Ոտքի տակ ընկնողներին պետք չէ բանի տեղ դնել։

Հ.Գ. Հանրապետականը ազգային պետության կերտման կուսակցություն է։

Աշոտ Նավասարդյան»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր