00:00:00

Մոսկվան անպատասխան չի թողնի ռուսական ակտիվները բռնագանձելու արևմտյան երկրների փորձերը. Պեսկով

19:17, 15 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Մոսկվան անպատասխան չի թողնի ռուսական ակտիվները բռնագանձելու արևմտյան երկրների փորձերը: Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

«Նման քայլերն անպատասխան չեն մնա»,-նշել է նա՝ հավելելով, որ սեփականությունը պաշտպանելու համար կգնան իրավական ճանապարհով։

Նշենք, որ վերջին օրերին ԶԼՄ-ները գրում են, որ Եվրամիությունը նոր տարբերակներ է փնտրում, թե ինչպես ռուսական սառեցված միջոցներով օգնի Ուկրաինային։

Հավելենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո արևմտյան երկրները սառեցրել են հիմնականում Եվրոպայում պահվող ռուսական ակտիվները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր