00:00:00

Կիև են ժամանել նաև Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարարը և նրա լեհ գործընկերը

17:58, 12 սեպտեմբեր 2025 Հասարակություն

Իվետ Քուփերը, որը վերջերս ստանձնել էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, սեպտեմբերի 12-ին ժամանել է Կիև, հաղորդում է BBC-ն: Սա նրա առաջին արտասահմանյան այցն է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո: Ուկրաինայի մայրաքաղաքում նա հանդիպել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Նույն օրը Մեծ Բրիտանիան սահմանել է 100 նոր պատժամիջոցներ, որոնք ուղղված են Ռուսաստանի եկամտի աղբյուրների և ռազմական արտադրանքի մատակարարումների կրճատմանը, հայտնել է գերատեսչությունը: Պատժամիջոցները հիմնականում ուղղված են ռուսական նավթ տեղափոխող ստվերային նավատորմին և ռազմական բաղադրիչների հիմնական մատակարարներին։

Այս միջոցառումները ձեռնարկվել են ՆԱՏՕ-ի անդամ պետություն Լեհաստանի օդային տարածք 19 ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժման, ինչպես նաև Կիևի վրա վերջերս տեղի ունեցած զանգվածային ավիահարվածի ֆոնին, որի ընթացքում վնասվել է Ուկրաինայի կառավարության շենքը: Քուփերից բացի, սեպտեմբերի 12-ին Կիև է այցելելու նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր