00:00:00

«Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու միակ հակառակորդը Ռոբերտ Քոչարյանն է»․ Նարեկ Մալյան

11:35, 12 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն


Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլին անվստահություն հայտնելու միակ հակառակորդը Ռոբերտ Քոչարյանն է: Նա այս պահին իմպիչմենտի իրականացման միակ արգելքն է: Սա արդեն հանրությանը հայտնի փաստ է:

Հուսով եմ ԱԺ լսումների ժամանակ ընդդիմադիր պատգամավորների մոտ ի վերջո կձևավորվի ազգային հարցի շուրջ միավորման ցանկություն:

Իմպիչմենտին չմիացած պատգամավորները, անկախ պատճառաբանություններից, վերջնական զրկվում են ընդդիմադիրի կոչումից, հետևաբար՝ արժեզրկվում են, հետևաբար որևէ ընտրական ցուցակի մասին կարող են մոռանալ: Ցանկացած ուժ՝ որն իր ցուցակում կունենա իմպիչմենտին չմիացած որևէ պատգամավորի անուն կարժանանա հանրային պարսավանքի:

Խաբեբաները որևէ ցուցակ չպետք է սողոսկեն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր