00:00:00

Պապիկյանը զինված ուժերի զարգացման հեռանկարներն է ներկայացրել

16:28, 11 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

ՊՆ-ից հաղորդագրություն են տարածել․

«Սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր։ Նախարարը ներկայացրել է իրականացվող բարեփոխումները և զինված ուժերի զարգացման հեռանկարները, նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են բանակի պաշտպանունակության բարձրացմանը և զինծառայողների սոցիալական ապահովության ամրապնդմանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է խորհրդի անդամների հարցերին:

Նախարար Պապիկյանը նշել է, որ այս գործընթացներում շատ կարևոր ու անհրաժեշտ է նաև հասարակության ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Հանրային խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին կարևորել են բանակի և հասարակության միջև վստահության բարձր մակարդակի ապահովումը:

Հանդիպման ավարտից հետո  Հանրային խորհրդի անդամները ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել ռազմական ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնանյութական բազային:

Հանրային խորհրդի անդամները խորհրդի նախագահ Արա Խզմալյանի գլխավորությամբ նախորդ օրերին այցելել էին նաև ՊՆ ուսումնական զորամասեր և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր