00:00:00

Արմեն Դանիելյանը ստացավ պաշտոնի բարձրացում՝ նշանակվեց Վճռաբեկի դատավոր. Մեզ ու ձեզ մեծ ավետիս. Ռուբեն Մելիքյան

13:59, 11 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօր ԱԺ-ում ՔՊ պատգամավորների կողմից ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր։ Այս դատավորի առաջխաղացումը իրարանցում է  առաջացրել փաստաբանների շրջանում։ Արմեն Դանիելյանը համարվում է իշխանության սրտի դատավորը, հենց նրան են մակագրվում քաղաքական ենթատեքստ ունեցող քրեասկան գործերը։

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը Դանիելյանի ընտրվելու վերաբերյալ գրել է.

«Վերաքննիչ քրեական դատարան բողոք գրող փաստաբաններս՝ նրանք, ովքեր գոնե մի քիչ հավատ ունեցող էին, բողոքը մուտքագրելիս միշտ աղոթում էին, որ գործը հանկարծ չմակագրվի Արմեն Դանիելյանին - Հայ ժողովրդի պատմության ամենա-ամենավատագույն դատավորին։ Եվ ահա նշված անձը քպ-ի գրեթե միաձայն որոշմամբ՝ ստացավ պաշտոնի բարձրացում - նշանակվեց Վճռաբեկի դատավոր։

Մեզ ու ձեզ մեծ ավետիս»։

Փաստաբան Միհրան Պողոսյանը գրել է. «Ձեր ուրախությունը մի հատ տխուր հարցով ընդհատեմ էլի... Իսկ ձեր կարծիքով, քանի՞ օր կպահանջվի նոր արմենդանիելյան բուծելու համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր