Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում խուսափեց գնահատական տալ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի պահվածքին, ով ընդդիմադիր պատգամավորին առաջարկել էր ամեն օր սեռավարակի թեստ հանձնել՝ պարզելու համար, թե որտեղի՞ց իրեն 4 տուն։
«Ես, ճիշտն ասած, կխուսափեմ մեկնաբանություն տալ, թեմայից տեղյակ չեմ։ Բայց նաև կարող եմ ասել, որ ցանկացած պարագայում վիրավորանքն անընդունելի է։ Ինչ վերաբերում է թմրանյութեր օգտագործելուն, կարող եմ ասել, որ ոչ վաղ անցյալում քննարկվել է թեստեր հանձնելու պարտականությունների սահմանումը մի շարք պաշտոնատար անձանց պարագայում, ինչին դեմ չեմ։ Եթե խոսքն օրենսդրական նախաձեռնությունների մասին է, ապա դրանք միանշանակ քննարկելի են»,-հավելեց նա։