Ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքը մահացել է
Ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքը մահացել է։ Նրան կրակել էին Յուտայի Վելիի համալսարանում անցկացվող միջոցառման ժամանակ։ Շտապօգնության բժիշկները անմիջապես ժամանել են դեպքի վայր, սակայն չեն կարողացել փրկել Քըրքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում ելույթի ժամանակ կրակել են քաղաքական գործիչ, հայտնի ակտիվիստ և հանրապետական կուսակցության կողմնակից Չարլի Քըրքին։
Քըրքին կրակել է դիպուկահարը։ Նա պարանոցի վնասվածք ունի, վնասվել է զարկերակը։
Նախնական տվյալներով՝ դիպուկահարը, որն ԱՄՆ-ում ելույթի ժամանակ կրակել է քաղաքական գործիչ Չարլի Քըրքի վրա, ձերբակալվել է:
՛՛Մենք բոլորս պետք է աղոթենք Չարլի Քըրքի համար, ում վրա կրակել են։ Աստված պահապան նրան՛՛,-ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քեշ Պատելը հայտարարել է, որ գերատեսչությունն ուշադիր հետևում է Չարլի Քըրքի վրա կրակոցի միջադեպին:
Տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ ամերիկացի պահպանողական Չարլի Քըրքի դեմ մահափորձ են կատարել Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ։
Քըրքը Թրամփի կողմնակիցն է։ Նա պարբերաբար հանդես է գալիս ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմնակիցների դեմ։