00:00:00

Նոր Գեղիի բնակիչները 20 օրից ավելի է՝ չեն կարողանում այգիները ջրել. սպառնում են դիմել վճռական գործողությունների

17:38, 10 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Կոտայքի մարզում այսօր լարված իրավիճակ է ստեղծվել, Նոր Գեղիի և հարևան մի քանի գյուղերի բնակիչները փակել են Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհը, ինչի հետևանքով մի քանի կիլոմետր խցանում է առաջացել։ Պատճառը երկար ժամանակ ոռոգման ջրի բացակայություն է։

Բնակիչները նշում են, որ արդեն մի քանի շաբաթ է՝ չեն կարողանում դաշտերը ջրել, արդյունքում բերքն ամբողջությամբ փչանում է։
«Փաստինֆոյի» հետ զրույցում Նոր Գեղի վարչական շրջանի ղեկավար Արմեն Բաբախանյանը նշեց, որ ճանապարհն օրվա երկրորդ կեսին արդեն բացվել է, քանի որ բնակիչներին «Կոտայք» ՋՕԸ-ի աշխատակիցները խոստացել են, որ վաղը ջուր կտան ժողովրդին ու էլ նման խնդիր չի լինի:

«Ես չգիտեմ, երբ են գյուղացիները ջուր արել, բայց 20 օրը մեկ խնձորի ծառը ջուր է ուզում, հիմա ջուրը սակավ է, մեր մոտ էլ այգները շատ են՝ դրա համար էլ ջուր չկա։ Ես չգիտեմ, թե արդեն քանի օր է, ինչ մարդիկ չեն ջրում այգիները, բայց հերթականությամբ են ջրում, արդյունքում մարդիկ կան, որ 20 օրից ավելի է չեն կարողանում ջրել։ Թե վաղը որ ժամին կլինի ջուրը՝ չեմ կարող ասել, բայց հավաստիացրել են, որ վաղը ջուր կլինի»,-ասաց նա՝ ավելացնելով, որ դեռ գյուղացիները վնաս չեն կրել, բայց պետք է հնարավորինս շուտ ջուրը միացվի, որ բերքը չփչանա։

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ ստիպված են գնացել ծայրահեղ քայլի, քանի որ երկար ժամանակ է, ինչ իրենց խաբում են։ Նրանք նաև վստահեցրել են, որ կդիմեն վճռական քայլերի, եթե նորից իրենց խաբեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր