00:00:00

Գնել Սանոսյանը նշանակվել է կառավարության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիայում»

16:05, 09 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

Բոլորն էլ ինչ–որ ժամանակով պաշտոն են զբաղեցնում, հետո այլ աշխատանքով են զբաղվում։ Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել։ Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում։

Լրագրողների հարցին, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը, Սանոսյանը պատասխանեց.

«Կառավարության ներկայացուցիչն եմ»։

Լրագրողի ճշտող հարցին, արդյո՞ք նա կառավարության ներկայացուցիչ է նշանակվել «Լիդիան Արմենիայում», Սանոսյանը պատասխանեց՝ այո։

Գնել Սանոսյանը հարաժարվեց պատասխանել լրագրողի հարցին այն մասին, թե ինչ կարծիք ունի իշխանությունների կողմից եկեղեցու վերաբերյալ վարվող քաղաքականության մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր