00:00:00

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՀԾԿՀ անդամի թեկնածու են առաջադրել Արա Նռանյանին

14:33, 09 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀԾԿՀ անդամի թեկնածու են առաջադրել Արա Նռանյանին՝ որպես համաձայնեցված մեկ թեկնածու:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում ներկայացրեց թեկնածուին՝ ասելով, որ նա ծնվել է 1973 թվականին, կրթությունը ստացել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում 1990-1995 թվականներին, 2004-ին պաշտպանել է գիտական ատենախոսություն, տնտեսական գիտությունների թեկնածու է:

Արա Նռանյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է որպես գլխավոր հաշվապահ, աշխատել է Քաղաքացիական գլխավոր վարչությունում, պետական գույքի կառավարման նախարարությունում, 2007-2011-ին դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, 2007-2012 թվականներին եղել է պատգամավոր, մի շարք կազմակերպություններում աշխատել է որպես տնօրեն և գլխավոր գործադիր տնօրեն, եղել է Վերահսկիչ պալատի անդամ, նախագահի տեղակալ, իսկ 2021-ից ՀԾԿՀ անդամ է:

Իր ելույթի ժամանակ Արա Նռանյանը թվարկեց, թե որ ոլորտներն են իր աշխատանքային գործունեության համակարգման տիրույթում. դրանք են՝ վերականգնվող էներգետիկային առնչվող խնդիրները, ԵԱՏՄ շրջանակում իրականացվող աշխատանքներն ու հանձնաժողովում մասնակցության ապահովումը, սպառող-մատակարար հարաբերություններին վերաբերող իրավակարգավորումները, ինչպես նաև հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքների հետ կապված աշխատանքները:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր