00:00:00

Սերժ Սարգսյանի եղբայրը հրաժարական է տվել

22:51, 29 մայիս 2018

Araratnews.am-ի տեղեկություններով, հրաժարականի դիմում է ներկայացրել Մատենադարանի հոգաբարձուների  խորհրդի անդամ, Մատենադարանի փորձագետ, նախկինում հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Irakanum.am-ը գրել էր, որ Սերժ Սարգսյանի եղբայր, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լևոն Սարգսյանը, Մատենադարանի հոգեբարձուների  խորհրդի անդամ է, ինչպես նաև Մատենադարանում 2016թ.-ից գրանցված է որպես փորձագետ: Իրականում Լեւոն  Սարգսյանը միայն փաստաթղթերով է գրանցված եղել Մատենադարանում, սակայն աշխատանքի երբեք չի ներկայացել։ Միաժամանակ գրել էինք, որ  Լեւոն  Սարգսյանը աշխատանքային պարտականությունները որպես փորձագետ չկատարելով հանդերձ, բավականին ուշադիր է աշխատավարձը ստանալու հարցում։  Սարգսյանը, որպես փորձագետ Մատենադարանից ստացել է 100.000 դրամ աշխատավարձ, եւ եղել են դեպքեր , երբ 1-2 օր ուշացնելու դեպքում Լևոն Սարգսյանը մարդ է ուղարկել Մատենադարան և պահանջել, որպեսզի գումարը փոխանցեն իր բանկային հաշվին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր