00:00:00

Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» անընդունելի է սյունեցիների և ողջ հայ ժողովրդի համար. ՔՊ-ական

11:25, 11 հուլիս 2025 Քաղաքականություն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը հայտարարել է, որ «այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» անընդունելի է սյունեցիների և ողջ հայ ժողովրդի համար»։

«Կարող է լինել ճանապարհների ապաշրջափակում ՀՀ սուվերենության և ազգային իրավազորության սկզբունքի գերակայությամբ` չթողնելով տարընկալման տեղ:

Դատապարտելի են, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» հասկացության շուրջ տարատեսակ շահարկումները: Կոչ եմ անում հայկական մեդիա դաշտ չբերել այդ արտահայտությունը, չօգտագործել այդ հասկացությունը»,- նշել է նա։

ՔՊ-ականը կոչ է արել հետևել ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրություններին և չտարածել ապատեղեկատվություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր