00:00:00

Սարգիս Խանդանյանը և Իրանի դեսպան Սոբհանին քննարկել են տարածաշրջանային զարգացումները

16:04, 10 հուլիս 2025 Քաղաքականություն

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը, խոսել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Զրուցակիցները կարևորել են անվտանգության ապահովումը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված քայլերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր