00:00:00

Հայաստանը նույնպես միանում է այս զարգացող համաշխարհային շարժմանը․ ԲՏԱ նախարար

18:55, 05 հուլիս 2025 Քաղաքականություն

ՀՀ ԲՏԱ նախարարությունը և արհեստական բանականության մեջ Եվրոպայի առաջատար Mistral AI ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու ԱԲ-ի զարգացումը Հայաստանում։ Այդ մասին ասված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի Ֆեյսբուքի էջում։

«Տպավորիչ է տեսնել, թե ինչպես ֆրանսիական Mistral AI-ը կարճ ժամանակում դարձավ Լյուքսեմբուրգի կառավարության, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության, Սինգապուրի պաշտպանության նախարարության և այլ առաջատար հաստատությունների վստահելի գործընկերը: Մենք հպարտ ենք, որ Հայաստանը նույնպես միանում է այս զարգացող համաշխարհային շարժմանը։

Մեր գործընկերության նպատակն է վերափոխել հանրային ծառայությունները և ազգային նորարարությունները։

Այս համագործակցությունը կհզորացնի Հայաստանի տեղական ԱԲ էկոհամակարգը՝ հնարավորություն ընձեռելով մեր հետազոտողներին, ստարտափներին մշակելու ինքնուրույն, մրցունակ տեխնոլոգիական լուծումներ Հայաստանի և ամբողջ աշխարհի համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր