Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:03-ի դրությամբ նշված այգում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7510 մարդ: Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։