00:00:00

Քննարկվել է «ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս դինամիկան և զարգացումը»

18:27, 04 հուլիս 2025 Քաղաքականություն

ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը, որին ողջույնի խոսքով հանդես է եկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ազգային ժողովի՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառման նպատակն էր նպաստել ՀԸԳՀ-ի կիրարկման գործընթացի արդյունավետության բարձրացմանը ՝ ՀԸԳՀ-ն ներկայացնելով որպես հասարակությունը վերափոխելու և քաղաքացիների կյանքը բարելավելու գործիք։

 

Միջոցառման շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս դինամիկայի և զարգացման համատեքստում ընդգծվել է ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկման նպատակով կառավարության և խորհրդարանի աշխատանքների ներդաշնակեցման անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր