00:00:00

Վստահ եմ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից. Գարիկ Մարտիրոսյան

11:13, 04 հուլիս 2025 Քաղաքականություն

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը նույնպես արձագանքել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը` իր մտահոգությունն արտահայտելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հումորիստի կինը՝ Ժաննա Լևինա Մարտիրոսյանը, իր Instagram-յան էջի story բաժնում տեղադրել է ամուսնու լուսանկարն ու նրա խոսքերը։

 

«Վերջին օրերին ինձնից անընդհատ կարծիք են հարցնում մեր հայրենակից, խոշոր բարերար և իմ ավագ ընկեր Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի, այդ թվում նաև ինձ՝ բազմաթիվ հարցերում։ Ես, իհարկե, մտահոգված եմ այս իրավիճակով ու հուսով եմ, որ այն դրական հանգուցալուծում կստանա շատ մոտ ապագայում, այսինքն՝ պարոն Կարապետյանն ազատություն կստանա և կվերադառնա իր ընտանիքի մոտ։ Վստահ եմ, որ մեր հայրենակից Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից։ Ուժ և եռանդ եմ ցանկանում Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին»։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր