00:00:00

«Չգիտեմ, թե ինչու են «ահաբեկված» խաղում». փաստաբանը պահանջում է Բագրատ Սրբազանի վերաբերյալ ձայնագրություններն ամբողջությամբ հրապարակել` առանց մոնտաժի

09:04, 04 հուլիս 2025 Քաղաքականություն

Բագրատ Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը հայտարարությամբ է հանդես եկել։

 

«Տարածվեց տեղեկություն՝ «գյուլլելու» մասին ձայնագրությունը կոնտեքստից կտրելու վերաբերյալ:

 

Մի քանի օր առաջ եմ Բագրատ Սրբազանից լսել, որ եթե այդպիսի խոսքեր իսկապես հնչել են, ապա պիտի լինի թմրավաճառների վերաբերյալ զրույցում:

 

Մարտավարական նկատառումով այս փուլում չէի ցանկանում հրապարակել այդ տեղեկությունը, սակայն այն, որ դա տարածվել է, հավանաբար, վկայում է, որ իրավապահ համակարգն էլ որոշակիորեն փորձում է դիմադրել ահագնացող ապօրինություններին:

 

Կրկին առաջարկում եմ ամբողջությամբ հրապարակել ձայնագրությունները` առանց մոնտաժի:

 

Չգիտեմ, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները, ունենալով ամբողջական տեղեկատվություն, «ահաբեկված» խաղում: Գուցե իրենց տեսել են թմրաբիզնեսի պարագլուխների թվում»,- նշել է Խուդոյանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր