00:00:00

Զախարովա. Մեր դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացիների հետ, Ադրբեջանը չի արձագանքում

11:22, 30 հունիս 2025 Քաղաքականություն

Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ռուս դիվանագետներին կապ հաստատել ռուս լրագրողների հետ՝ առանց պատճառները բացատրելու», - ասել է նա։

Ռուսական կողմը տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը և անվտանգության մարմիններին լրագրողների հետ կապված իրավիճակի մասին, սակայն որևէ արձագանք չի եղել, հավելել է Զախարովան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր