00:00:00

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

19:24, 29 հունիս 2025 Հասարակություն

Վարդավառը կամ Վարդեվառը, (Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն) հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոնը, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո: Այս տարի այն նշվելու է հուլիսի 27-ին:

Վարդավառի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ Կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում գործադիրը չի ընդունել: Այսպիսով՝ հուլիսի 28-ին՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր