00:00:00

Միքայել Աջապահյանի դատական նիստը հետաձգվել է

22:33, 27 հունիս 2025 Հասարակություն

Միքայել Աջապահյանի դատական նիստը հետաձգվել է, կշարունակվի ժամը 02.30–ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:

Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը հայտնեց, որ նիստը հետագձվել է, քանի որ իրենք նյութերը ստացել են ժամը 23.59–ին, երբ դատական նիստը նշանակված է եղել ժամը 24.00–ին։

«Մասիս Մելքոնյանն ի վիճակի չէ արդար որոշում կայացնել, իր համար կա մեկ բան՝ վախ, որից ելնելով ինքը որոշումներ է կայացնում։ Չմոռանանք՝ նրա վերաբերյալ կարգապահական վարույթ կա հարուցված, ոչ նախընտրելի որոշում կայացնի, միանգամից նրա դեմ որոշում կկայացնի ԲԴԽ–ն»,– ասաց պաշտպանը։

Նշենք, որ նույն դատավորը մեկ օր առաջ կալանավորել է Բագրատ Սրբազանին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր