00:00:00

Ընդդիմադիրները պետք է հապաղեն և ստորագրեն վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ․ Մարուքյան

12:52, 27 հունիս 2025 Քաղաքականություն

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Անգամ եթե այժմ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալեն և դատարանի որոշմամբ կալանավորեն, նա միևնույն է կարող է լինել միասնական ընդդիմության կողմից առաջադրված վարչապետի թեկնածու։

Ըստ ընթացակարգի՝ նա կստանա Ազգային ժողովում մեկ ժամ տևողությամբ ելույթով հանդես գալու իրավունք։

Բնականաբար, ցանկացած մարդ, ով այդ գործընթացի արդյունքում կընտրվի վարչապետ, ժամանակավոր է ստանձնելու այդ պաշտոնը։ Նրա հիմնական առաքելությունն է լինելու երկիրը հանդարտեցնելը, համերաշխություն հաստատելը և թափանցիկ ընտրությունների կազմակերպումը։

Ժամանակավոր վարչապետը, վստահաբար, նաև կազատի բոլոր քաղբանտարկյալներին և կդադարեցնի այս օրերին սկսված ապօրինի քրեական հետապնդումները։

Հետևաբար, Միքայել Սրբազանի կալանավորման պարագայում ընդդիմադիր պատգամավորները չպետք է հապաղեն. նրանք պարտավոր են գնալ Հակոբ Ասլանյանի աշխատասենյակ և ստորագրել վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր