00:00:00

Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են վարչապետի պաշտոնի համար առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը. Մարուքյանը պատրաստ է հրաժարվել իր թեկնածությունից

10:51, 27 հունիս 2025 Քաղաքականություն

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.

«Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։

Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները։

Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:

Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։

Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր