ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրավիճակն ունի քաղաքական ընդամենը մեկ ճիշտ հանգուցալուծում.
Ա.) խորհրդարանական ընդդիմությունը շատ արագ միավորվում է, 34 ստորագրությամբ ազդարարում է Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացի հաջորդ փուլը:
Բ.) համախմբման կոչով դիմում է հայ ժողովրդին՝ նախաձեռնելով 3-4 օրյա համազգային խաղաղ անհնազանդություն ու հայահավաք՝ Հայաստանում ու Սփյուռքի խոշոր համայնքներում:
Գ.) Ժողովրդական հուժկու ալիքի ուժով ու գրագետ հաղորդակցությամբ, մինչև վերջ գնալու ու կամային առաջնորդությամբ ճնշում է գործադրվում ՔՊ պատգամավորների վրա՝ միանալու Նիկոլին անվստահություն հայտնելու սահմանադրական գործընթացին: Զուգահեռ գրագետ բանակցություններ են տարվում նաև ՔՊ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ՝ կամովի ենթարկվելու համաժողովրդական ճնշմանն ու հրաժարականներ տալու:
Մինչև վերջ գնալու պատրաստ ընդդիմություն ու առաջնորդություն, ու Նիկոլը կգնա:
Չի կարող չգնալ: Կգնա փոքր կամ մեծ գին վճարելով: Բայց կգնա: Թող ինքն ընտրի՝ ինչպես»: