00:00:00

Էրեբունի թաղամասի բակերից մեկում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում

18:32, 26 հունիս 2025 Հասարակություն

Փրկարար ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Հունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր