Հունիսի 22-ից 30-ը Ղազախստանի Ակտոբե քաղաքում անցկացվում է Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված «Aktobe Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը:
Ինչպես հայտնում են Հայաստաննի շաախմտի ֆեդերացիայից, 3 խաղափուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է հայ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ով հաղթել է բոլոր խաղերում:
Հայաստանից մասնակցում են նաև գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հրայր Սիմոնյանը: