00:00:00

Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ

09:40, 26 հունիս 2025 Քաղաքականություն

Հայաստանն Ադրբեջանի հետ մոտ ապագայում կարող է նոր քննարկում ունենալ։

 «Կարծում ենք՝ մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկում ունենալ Ադրբեջանի հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև վերջին քննարկումը տեղի է ունեցել Տիրանայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում։

«Հայկական կողմը դրական է տրամադրված։ Հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք  ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ կողմ կլինենք նման հանդիպման անցկացմանը»,- հավելեց Կոստանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր