00:00:00

Մի շարք թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Վահան Կոստանյան

08:58, 26 հունիս 2025 Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա գնահատում է «բավականին դրական»։

«Քննարվել են թե՛ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, թե՛  Հարավային Կովկասի ու Մերձավոր Արևելքի տարածաշրջանին վերաբերող  հարցեր, արձանագրվել է, որ մի շարք  թեմաների շուրջ Հայաստանի ու Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են»,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Կոստանյանի խոսքով՝ թե՛ հայկական, թե՛ թուրքական կողմն արձանագրել են՝ 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական սահմանը բացելն ուժի մեջ է։

«Ամեն դեպքում՝ այդ  ուղղությամբ դեռ քայլեր պետք է անենք»,- նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր