00:00:00

«Տարածվում է կեղծ տեղեկատվություն, թե «Սրբազան պայքարի» ձերբակալությունների հիմքերը տրամադրվել են իմ կողմից»․ Սուրեն Պետրոսյան

14:36, 25 հունիս 2025 Քաղաքականություն

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը գրում է․ «Տարածվում է անհեթեթ և կեղծ տեղեկատվություն այն մասին, թե «սրբազան պայքարի» ձերբակալությունների հիմքերը տրամադրվել են իմ կողմից (ձայնագրություններ, հեղաշրջման պլան և այլն)։

Նման կեղծ տեղեկատվություն տարածելու համար պետք է առնվազն լինել ոչ միայն անբարոյական, այլ նաև ունենալ լրջագույն խնդիրներ բանականության և տրամաբանության հետ, քանի որ ավելի քան մեկ տարի է՝ ինչ ես որևէ առնչություն չունեմ «սրբազան պայքարի» և նրա որևէ անդամի հետ՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կերպով։

Հ.Գ.
Սեփական տապալումների համար մեղավորների մոլեռանդ փնտրտուքի ճանապարհին չպետք է անցնել բարոյականության և բանականության սահմաններն այնպես, որ ինքդ էլ խճճվես դրանում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր