00:00:00

Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանում կարգուկանոն պահպանվի. Պեսկով

09:45, 25 հունիս 2025 Քաղաքականություն

Հնարավոր հեղաշրջման փորձի հետ կապված իրավիճակը Հայաստանի ներքին հարց է, Ռուսաստանը շահագրգռված է հարևան հանրապետությունում կայունության պահպանմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:

«Սա, անկասկած, Հայաստանի ներքին գործն է»,– ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում «կարգուկանոնի» պահպանմամբ․ «Որպեսզի Հայաստանը լինի բարգավաճ, կայուն երկիր, Ռուսաստանին բարեկամ»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետության իրավապահ մարմինները կանխել են իշխանության բռնի զավթման հնարավոր փորձ, որը ծրագրել էին ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր