00:00:00

Գազ չի լինելու

20:28, 29 մայիս 2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը տեղեկացնում է,  որ վերանորոգման եւ ներմիացման  աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 30-ին ժամը 10:00-ից  մինչեւ ժամը 17:00-ն  դադարեցվելու  է Կոտայքի մարզի Զառ, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Կոտայք, Ակունք, Նոր Գյուղ, Մայակովսկի գյուղերի եւ Աբովյանի Սարալանջ թաղամասի 10-11 փողոցների, ինչպես նաեւ  մայիսի 30-ին ժամը 9:00-ից  մինչեւ մայիսի 31-ի ժամը 17:00-ն՝ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի, Ազատեկ, Փոռ, Զառիթափ, Արին, Հեր-Հեր գյուղերի, Եղեգնաձոր քաղաքի, Մալիշկա, Ագարակաձոր, Գլաձոր, Վերնաշեն գյուղերի գազասպառողների եւ «Թամսար», «Ռոբեն Յ.Հ. » եւ «Զվարթնոց-գազ» ՍՊԸ-ներին պատկանող ԱԳԼՃԼ-ների  գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր