00:00:00

Իրանը թույլ չի տա, որ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները վնաս հասցնեն հարևան երկրների հետ իր հարաբերություններին․ Արաղչի

16:16, 24 հունիս 2025 Քաղաքականություն

Իրանը թույլ չի տա, որ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները վնաս հասցնեն հարևան երկրների հետ իր հարաբերություններին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Աբբաս Արաղչին, անդրադառնալով սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կատարված հանցագործություններին,  ընդգծել է, որ Իրանը, շարունակելով կապեր պահպանել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, թույլ չի տա, որ այդ գործողությունների պատճառով վատթարանան հարևանների հետ ոխհարաբերությունները»,- նշված է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Իրանի ԱԳՆ-ից տեղեկացնում են նաև, որ Արաղչին  բարձր է գնահատել Կատարի դիրքորոշումը (պաշտոնական Դոհան դատապարտել էր Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ-խմբ․), ինչպես նաև նրա ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացումը կանխելուն։ 

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իր դեմ ուղղված գործողությունների, հրթիռային հարվածներ էր հասցրել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազային։ Կատարում խաղաղ բնակչությունն Իրանի հարվածներից չէր տուժել, թիրախն ամերիկյան ռազմական կենտրոնն էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր