Իրանի հետախուզական ծառայությունները Սպահան քաղաքում ձերբակալել են ուկրաինացի 3 հետախուզական գործակալի, որոնք ենթադրաբար պատրաստվում էին դիվերսիա իրականացնել անօդաչու թռչող սարքերի գործարանի վրա։ Այս մասին հայտնել է տեղական Mashreghnews գործակալությունը։
Նշվում է, որ Կիևից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել միջադեպի վերաբերյալ։
Նախկինում ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինան կարող է խնդիրների հանդիպել՝ Իրանին ԱՄՆ-ի հարվածի պատճառով։