Օրեր առաջ ականատես եղանք մի նոր դատապարտելի երևույթի՝ ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող եկեղեցանվեր հայորդու՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում, Մայր աթոռում հայտարարեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նրա խոսքով՝ ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի. «Բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի: սուրբ Էջմիածինը, հավատարիմ հոգեփրկչական և ազգի ու պետականության զորացման իր պատմական առաքելությանը, հետևողականորեն շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավուքնները, անխաթար պահել մեր ժողովրդի միաբանությունը, համախմբել համայն հայությանը՝ արիությամբ դիմագրավելու ազգային կյանքի առջև ծառացած դժվարություններն ու մարտահրավերները»:
Վեհափառ Հայրապետը բոլոր հավատացյալներին պատգամեց՝ հաստատուն մնալ հավատքում և զորանալ, ամեն ինչ սիրով անել: