00:00:00

Կուսակցություններ մտնում են ու դուրս գալիս. Շարմազանովը վտանգ չի տեսնում

18:41, 29 մայիս 2018

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ առաջին անգամ չէ, որ մարդիկ մտնում են քաղաքականություն կամ հեռանում: Այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով արդեն նախկին պատգամավորներ Շիրակ Թորոսյանի և Արթուր Գևորգյանի հայտարարություններին՝ խմբակցությունից դուրս գալու մասին։ «Արթուր Գևորգյանի որոշման մասին խմբակցությունը գնահատական դեռ կտա», - ասաց Շարմազանովը։ Ինչ վերաբերում է Թորոսյանին, ով անկախ պատգամավոր է  դառնում, Շարմազանովն ասաց, որ, բացի իր դիմումից, նա նաև խմբակցության որոշմամբ է դուրս եկել խմբակցությունից։ Հարցին, թե կգտնվեն էլի պատգամավորներ, ովքեր դուրս կգան խմբակցությունից, Շարմազանովն ասաց, որ Հայաստանի 26-ամյա պատմությունն է ցույց տվել, որ «կուսակցություններ մտնում են ու դուրս գալիս»: «Անկախ նրանից՝ ինձ դուր է գալիս դա, թե ոչ, դա մարդկանց ցանկությունն է: Ես իմ մասով կարող եմ ասել, որ իմ ապագան տեսնում են ՀՀԿ-ում», - ասաց Շարմազանովը։ Հարցին, թե վտանգ կա, որ լիելով մեծամասնություն, Հանրապետական խմբակցությունը կդառնա փոքրամասնություն, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Այս պահին նման վտանգ չեմ տեսնում»: Նա հավելեց, որ Ֆելիքս Ցոլակյանին էլ դեռ նախորդ նիստի ժամանակ էր նկատողություն դրվել: Ինքը Շարմազանովը գտնում է՝ երկակի ստանդարտներ չպիտի լինեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր