«Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին արձագանքել է Կիևի ոստիկանության կողմից իր կողմնակիցների՝ Գերագույն ռադայի մոտի վրանային քաղաքը ցրելուն։ Քաղաքական գործիչը Facebook-ում պատասխան տեսաուղերձ է հրապարակել։
Նրա կարծիքով, տեղի ունեցածն ապացուցում է, որ «Ուկրաինայում իշխանությունը չի փոփոխվել 2014-ից ի վեր»։ «Պարզ է դառնում, որ Մայդանից հետո ուկրաինացի ժողովուրդը խաբվել է»,– ընդգծել է Սաակաշվիլին։
Նրա կարծիքով` Պորոշենկոյի իշխանությունը հիմա նույնիսկ ավելի թույլ է, քան Յանուկովիչինը 2014 թվականին՝ Մայդանից առաջ։ «Նրանք կայունություն չունեն, ինչպես և Յանուկովիչի դեպքում, և շրջաններում աջակցություն չունեն»,– հայտարարել է Սաակաշվիլին։
Այս պայմաններում նա կոչ է արել կողմնակիցներին «միավորվել ինչպես երբեք և ոչնչացնել այս իշխանությանը»։
«Ներքին թշնամիները մեզանից ամեն ինչ գողանում են. մեր ազատությունը։ Նրանք փորձել են ծնկի իջեցնել վետերաններին»,– ասել է Սաակաշվիլին իր ուղերձում։
«Կանցնի մի քանի շաբաթից մի քանի ամիս, և ամեն ինչ կփոխվի. ժողովուրդը կհաղթի, չի կարող չհաղթել»,– ամփոփել է Սաակաշվիլին։
Նա տեսագրել է իր ուղերձը Ամստերդամի փողոցում։ Նա դիմել է իր կողմնակիցներին ռուսերենով։