00:00:00

Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ

16:04, 13 հունիս 2025 Հասարակություն

Արարատյան Հայրապետական թեմն իր աջակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին․

 

«Մեր Հայրը Ավետարանն է, Մայրը՝ մեր Առաքելական սուրբ Եկեղեցին»․ Եղիշե

 

Արարատյան Հայրապետական թեմի Թեմական խորհուրդը, հոգևորականաց դասը, պաշտոնեությունը և հավատավոր զավակները կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ազգընտիր Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին:

 

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Տերն Իր Ամենազոր Աջով և Սուրբ Խաչի նշանով զորակից և մարտակից լինի Վեհափառ Հայրապետին՝ ի պայծառություն լուսավորչակնիք Հայոց Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Հայրենյաց:

 

«Ամեն հայի սրտից բխած,

 

Լսիր այս ձայն, ով Տեր Աստված.

 

Երկար կյանք տուր Հայրապետին,

 

Երկար օրեր Հայոց Հոր.

 

Տե՛ր, անսասան պահիր Դու միշտ

 

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր