00:00:00

Միրզոյանը տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ

15:05, 10 հունիս 2025 Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 10-ին հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է Նիցայում ընթացող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության հարցեր, ներառյալ՝ միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման ուղղությամբ շարունակական աշխատանքները, միջուկային գիտության և տեխնոլոգիաների զարգացման միջոցով ընձեռնվող հնարավորությունների արդյունավետ իրացումը։

Անդրադարձ է կատարվել ատոմային էներգիայի ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթություններն և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսսին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր