Հունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Իր հերթին Վիվեկ Ռամասվամին ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատիվ է այսօր Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում գտնվող մեր տանը ընդունել Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին։ Աշխարհն արդեն սկսում է տեսնել Օհայոյի ոսկե դարաշրջանը»։