00:00:00

Երևանում լույս է տեսել ադրբեջաներեն նոր դասագիրք. հեղինակը արցախցի Աշոտ Մովսիսյանն է

07:32, 07 հունիս 2025 Քաղաքականություն

Երևանում լույս է տեսել ադրբեջաներեն նոր դասագիրք, որը ներառում է լեզվի ամբողջական քերականությունը և նախատեսված է սկսնակների համար։ Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս բնույթը և հայկական կողմի հետաքրքրությունների շրջանակը՝ դասագիրքը առավել ներառում է ռազմական, քաղաքական դիվանագիտական ոլորտներին առնչվող բառամթերք ու տեքստեր։ Գրքին կցված են նաև հայերեն-ադրբեջաներեն և ադրբեջաներեն-հայերեն բառարաններ։

 

Դասագիրքը աննխադեպ է ոչ միայն հայ իրականության մեջ, այլ նաև ադրբեջաներենի դասավանդման  դաշտում՝ հաշվի առնելով դրա ոլորտային առանձնահատկությունը։ 

 

Հեղինակը Աշոտ Մովսիսյանն է՝ ծնունդով Արցախի Ճարտար քաղաքից։ Մասնագիտությամբ արևելագետ-թյուրքագետ է։ Գիրքը խմբագրել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, արևելագետ Արտյոմ Տոնոյանը։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր