00:00:00

Հայաստանի հավաքականը արտագնա խաղում 2:5 հաշվով պարտվեց Կոսովոյին

21:34, 06 հունիս 2025 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը 2025 թվականի առաջին ընկերական խաղում հյուրընկալվելիս պարտվեց Կոսովոյի ընտրանուն (2:5)։

Հանդիպման մեկնարկում Նաիր Թիկնիզյանի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց կոսովոցիների դարպասապահ Ամիր Սաիպին, մեկ գոլ էլ տուգանայինից կատարած փայլուն հարվածող հեղինակեց Էդուարդ Սպերցյանը, որը նրա համար 7-րդ էր ազգային հավաքականի կազմում։

Տանտերերը պատասխանեցին հինգ գոլով, որոնց հեղինակներն էին՝ Մերգիմ Վոյվոդան, Լումբարդ Դելովան, Լինդեր Էմերլահուն և Ալբիոն Ռահմանին, որը դարձավ դուբլի հեղինակ։ Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն արդեն երկրորդ խաղն անընդմեջ բաց է թողնում առնվազն հինգ գոլ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր