00:00:00

Ալեն Սիմոնյանի հակապետական ու հակահայկական հայտարարությունները թույլ չեն տալիս, որ իր հետ գործուղման մեկնենք. Արծվիկ Մինասյան

08:29, 06 հունիս 2025 Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հրաժարվում են իր հետ մեկնել գործուղման։

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, սակայն, ասաց, որ իրենք ամեն գործուղումից առաջ պատգամավորներին առաջարկում են մեկնել գործուղման, բայց ստանում են մերժում։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ գրության մեջ տեղեկացրել են՝ Ալեն Սիմոնյանի հակապետական ու հակահայկական հայտարարությունները թույլ չեն տալիս, որ իրենք լինեն ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների կազմում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր