00:00:00

Ադրբեջանի կողմից ԼՂ հայկական կրոնական ժառանգության ոչնչացումը՝ ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի կազմակերպած լսումների առանցքային թեմա

19:26, 05 հունիս 2025 Քաղաքականություն

 

 

Քիչ առաջ ավարտվեցին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) կազմակերպած «Կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում» թեմայով լսումները։ Առանցքային թեմաներից մեկը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման և յուրացման հարցն էր։

Հանձնաժողովի ղեկավար Սթիվեն Շնեքը նշեց, որ Արցախի տարածքում բազմաթիվ հայկական կրոնական կառույցներ կամ ոչնչացվել են, կամ զրկվել են իրենց ինքնությունից՝ փոխանցվելով այլ դավանանքների։ Նա կոչ արեց ԱՄՆ կառավարությանը ներառել Ադրբեջանը հատուկ վերահսկման ցուցակում՝ կրոնական ազատությունների խախտումների հիմքով։

Լսումների մասին ամբողջական հոդվածը հասանելի է «Գեղարդ» հիմնադրամի կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր