00:00:00

Վերահաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը զարգացնելու պատրաստակամությունը

15:45, 05 հունիս 2025 Քաղաքականություն

Հունիսի 3-5-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի հերթական նիստը:

Քննարկվել են փաստաթղթով նախատեսված գործընկերության նպատակների իրականացման ընթացքը, և ձևակերպվել են հետագա անելիքները:

Աշխատանքային խմբերի նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև այլ գերատեսչությունների և ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության դիրեկտորատի տնօրեն Պիրս Կազալետը բարձր են գնահատել գործընկերության մակարդակը և վերահաստատել համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր