00:00:00

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը մրցանակային 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարում

16:56, 05 հունիս 2025 Սպորտ

Դուբայում ավարտվել է  «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարի «A» խմբում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել մրցանակային 4-րդ հորիզոնականը:

Մրցաշարի «B» խմբում 6.5 միավորով մրցանակակիրների շարքում են նաև ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը (8-րդ տեղ) և Դավիթ Բաղդասարյանը (9-րդ տեղ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր