00:00:00

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Երևան

13:25, 05 հունիս 2025 Քաղաքականություն

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան, հաղորդում է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։

«Դաշնային խորհրդի պատվիրակությունը՝ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ, պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն։ Ծրագիրը ներառում է Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումները երկրի ղեկավարության հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, նախատեսված է զրույց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

«Վալենտինա Մատվիենկոն և Ալեն Սիմոնյանը կբացեն նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը։ Հիմնական թեման է՝ «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն ապագա սերունդների համար պատմական հիշողության պաշտպանության գործում», – պարզաբանել է մամուլի ծառայությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր